Իլկայ Գյունդողանի ընտանիքը ցանկանում է, որպեսզի ֆուտբոլիստը տեղափոխվի «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի ընտանիքը ցանկանում է համոզել ֆուտբոլիստին տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է լրագրող Խավի Միգելը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի կինը նույնպես կողմ է Կատալոնիայի մայրաքաղաք տեղափոխվելուն։

32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի վերջը:

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։