Լոնդոնի «Չելսին» նոր տրանսֆեր է համաձայնեցրել

«Չելսին» հայտարարել է «Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի հետ պայմանագիր կնքելու մասին։

Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։ Հաղորդվում է, որ տրանսֆերային գումարը կազմել է 60 մլն եվրո։

2022/23 մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացին «Լայպցիգի» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 23 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։