«Բենֆիկայի» պաշտպան Տոմաս Արաուխոն հայտնվել է եվրոպական մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում

«Բենֆիկայի» պաշտպան Տոմաս Արաուխոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

21-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի և Բունդեսլիգայի անանուն ակումբները։

Անցած մրցաշրջանում Արաուխոն վարձավճարով հանդես է եկել «Ժիլ Վիսենտեում»: Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը պաշտպանի արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։