Էդսոն Ալվարեսը կարող է տեղափոխվել Գերմանիա

Դորտմունդի «Բորուսիան» առաջին առաջարկն է արել «Այաքսի» հենակետային կիսապաշտպան Էդսոն Ալվարեսին, հայտնում է լրագրող Պատրիկ Բերգերը։

Աղբյուրի համաձայն՝ կողմերը կարող են բանավոր համաձայնության գալ հաջորդ շաբաթ։

Այժմ գերմանական ակումբը պետք է բանակցի Ամստերդամի թիմի հետ։ Սպասվում է, որ տրանսֆերի գումարը կկազմի 35 մլն եվրո։

Հիշեցնենք, որ անցած ամառ «Այաքսը» մերժեց «Չելսիի» առաջարկը՝ 25-ամյա ֆուտբոլիստին 58 միլիոն եվրոյով գնելու համար: