Արթուր Մելոն կարող է մշտական հիմունքներով տեղափոխվել Պրեմիեր Լիգա

«Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն, ով նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Լիվերպուլում», կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա։

Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը՝ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Ասթոն Վիլան»: Ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի ոչ մի խաղ չի անցկացրել «Լիվերպուլի» կազմում։ Նշվում է, որ Արթուրը ցանկանում է հեռանալ Իտալիայից:

Արթուր Մելոն «Լիվերպուլ» է տեղափոխվել «Յուվենտուսից» 2022 թվականի ամռանը վարձավճարով։ 26-ամյա բրազիլացու պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին։

Առողջական խնդիրների պատճառով կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է միայն մեկ հանդիպման (Չեմպիոնների Լիգա)՝ խաղադաշտում անցկացնելով 13 րոպե։