Հայտնի է, թե որքան գումար է պահանջում «Բրայթոնը» Մոյսես Կայսեդոյի տրանսֆերի դիմաց

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հերքել է տեղեկությունն այն մասին, որ «Բրայթոնը» 130 միլիոն եվրո է պահանջում իր կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի տրանսֆերի համար։

Իտալացին պնդում է, որ «ճայերի» իրական պահանջները տատանվում են 80 միլիոն եվրոյի սահմաններում։

Նշենք, որ այս պահին էկվադորցու տրանսֆերի գնման գլխավոր ֆավորիտը Լոնդոնի «Չելսին» է։

Հիշեցնենք, որ «Արսենալը» շարունակում է հետաքրքրվել Կայսեդոյի ծառայություններով, սակայն «զինագործները» պատրաստ չեն խոշոր գումար առաջարկել: