Մոնչին պաշտոն է զբաղեցրել «Ասթոն Վիլայում»

Ռամոն Ռոդրիգես Վերդեխոն, ով ավելի հայտնի է Մոնչի մականունով, դարձել է «Ասթոն Վիլայի» ֆուտբոլային հարցերի համակարգման գծով նախագահ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Հունիսի 12-ին «Ասթոն Վիլան» հայտարարեց գլխավոր տնօրեն Քրիստիան Փարսլոուի ակումբից հեռանալու մասին։

Նշվում է, որ Մոնչին կդառնա ակումբի բոլոր ֆուտբոլային գործերի պատասխանատուն:

54-ամյա Մոնչին «Սևիլիայի» մարզական տնօրենն էր 2000 թվականից ի վեր, այդ ընթացքում նա երկու տարի աշխատել է «Ռոմայում»: