Յուլիան Նագելսմանի բանակցությունները գերակումբի հետ ձախողվել են

Յուլիան Նագելսմանը չի ստանձնի ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է L’Equipe-ը:

Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբի և 35-ամյա մասնագետի բանակցությունները համաձայնության չեն հանգեցրել՝ կողմերը հրաժարվել են համագործակցության հեռանկարից։

ՊՍԺ-ն կենտրոնանալու է այլ թեկնածուների վրա. Փարիզյան ակումբը հույս ունի հաջորդ շաբաթ նոր մարզիչ նշանակել:

Նագելսմանի վերջին աշխատատեղը եղել է «Բավարիան», որտեղից նա հեռացվել է 2022/23 մրցաշրջանում։