«Մանչեսթեր Յունայթեդը» նոր տրանսֆերային թիրախ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» այս ամառ կարող է ձեռք բերել «Ասթոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոթկինսի տրանսֆերը:

Ինսայդեր Լորի Ուիթվելի տեղեկությունների համաձայն՝ «կարմիր սատանաների» ղեկավարությունը հետևում է անգլիացու խաղին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» տպավորված է 27-ամյա Ուոթկինսի ելույթներով ավարտված մրցաշրջանում:

«Աստոն Վիլլայի» հետ Հարձակվողի գործող պայմանագրի ավարտին մնացել է երկու տարի , սակայն բիրմինգհեմյան ակումբն արդեն աշխատում է պայմանագրի երկարաձգման վրա:

Նշենք, որ 2022/23 մրցաշրջանում Ուոթկինսը խփել է 15 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում։