Մարտին Էդեգոր. «Ես շատ երջանիկ եմ «Արսենալում», հուսով եմ, որ երկար կմնամ ակումբում»

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և ավագ Մարտին Էդեգորը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ օրերս կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։

Հիշեցնենք, որ ֆեւտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։

«Ես շատ երջանիկ եմ «Արսենալում», հուսով եմ, որ երկար կմնամ ակումբում։ Տեսնենք, թե ինչպիսին կլինի իրավիճակը ամառվանից հետո։  Ինձնից շատ բան կախված չէ»,- ասել է կիսապաշտպանը: