«Բարսելոնան» գտել է ֆինանսական խնդիրների լուծման տարբերակը

«Բարսելոնան» գտել է ֆինանսական խնդիրների լուծման տարբերակը.

Ինչպես հայտնում է El Chiringuito-ի լրագրող Խոսե Ալվարեսը, կատալոնացիները դիտարկում են կազմակերպաիրավական ձևը փոխելու հնարավորությունը։

Այժմ «Բարսելոնան» պաշտոնապես շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն ամբողջությամբ պատկանում է ակումբի անդամներին: Ակումբը դիտարկում է 49%-ը մասնավոր բաժնետիրական հիմնադրամին վաճառելու հնարավորությունը:

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վերջին շաբաթներին այցելել է Սաուդյան Արաբիա և այժմ գտնվում է Քաթարում: