Լոնդոնի «Չելսին» շուտով նորեկ կունենա

«Չելսին» «Վիլյառեալի» հարձակվող  Նիկոլաս Ջեքսոնի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները, հայտնում է The Athletic-ը:

Հրատարակության համաձայն՝ «ազնվականները» ծրագրում են օրերս բանակցել իսպանական ակումբի հետ և պաշտոնականացնել ֆուտբոլիստի տրանսֆերը։

Ջեքսոնի պայմանագիրը ներառում է 35 միլիոն եվրո հրաժարագին։

Վինգերի գործող պայմանագիրը «Վիլյառեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:

2022/23 մրցաշրջանում 21-ամյա սենեգալցին բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։