Ջովանի Լո Չելսոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

«Թոթենհեմի» կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Mundo Deportivo-ն։

Ըստ հրապարակման՝ կատալոնացիները կդիտարկեն 27-ամյա արգենտինացուն հրավիրելու տարբերակը, եթե Իլկայ Գյունդողանի տրանսֆերը ձախողվի։

Վերջին մեկուկես մրցաշրջանում Լո Չելսոն վարձավճարով խաղում էր «Վիլյառեալում»: Նրա գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:

2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։