Կալիդու Կուլիբալիի ծառայություններով մի շարք ակումբներ են հետաքրքրվում

«Ալ-Հիլալը» հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի ծառայություններով, հայտնում է Foot Mercato-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ տրանսֆերով հետաքրքրված է լոնդոնյան ակումբը և անձամբ Կուլիբալին։

Իտալական մի շարք ակումբներ՝ «Յուվենտուսը», «Ինտերը» և «Նապոլին» կցանկանային տեսնել աֆրիկացի պաշտպանի վերադարձը Սերիա Ա, սակայն Կուլիբալին նման տարբերակ չի դիտարկում:

Անցած մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի 23 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ: Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: