Գոնսալու Ռամուշը՝ անգլիական գրանդի դիտակետում

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում «Բենֆիկայի» հարձակվող Գոնսալու Ռամուշին ձեռք բերելու համար, հայտնում է The Sun-ը:

Անգլիական ակումբը ցանկանում է այս ամառ ուժեղացնել հարձակումը և թիրախավորել է 21-ամյա պորտուգալացուն:

«Բենֆիկան» ֆուտբոլիստի համար պահանջում է առնվազն 80 միլիոն ֆունտ ստերլինգ:

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է, նաև «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին գնելու տարբերակը, սակայն ակումբը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին առնվազն 100 միլիոն ֆունտով:

Գոնսալու Ռամուշը «Բենֆիկայի» սան է։ 2022/23 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 27 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։