Ժոաու Կանսելուն ընտրություն է կատարել «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն կցանկանար տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

Պորտուգալացին «Բավարիայում» հանդես է գալիս հունվարից, սակայն մյունխենցիները որոշել են չակտիվացնել 29-ամյա ֆուտբոլիստին 70 միլիոն եվրոյով գնելու տարբերակը։

«Մանչեսթեր Սիթին» նույնպես պատրաստ է բաժանվել նրանից։ Լրագրող Մաքսիմիլիան Կոխի կարծիքով՝ Կանսելուի երազանքի ակումբը Մադրիդի «Ռեալն» է։

Չնայած «Բարսելոնայի» հետաքրքրությանը, ֆուտբոլիստը նախընտրում է կարիերան շարունակել «սերուցքայինների» ճամբարում։

Ժոաու Կանսելուի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը և Transfermarkt-ը գնահատում է 60 միլիոն եվրո: