Գոնսալո Մոնտիելին մեղադրանք է առաջադրվել

«Սևիլիայի» և Արգենտինայի հավաքականի պաշտպան Գոնսալո Մոնտիելը մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու մեջ։

Այժմ Մոնտիելը արձակուրդում է, և նա ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին՝ ցուցմունք տալու մեղադրանքի առիթով։ Այս մասին հայտնում է Marca հրատարակությունը՝ հղում անելով արգենտինական աղբյուրներին։

Իր հայտարարության մեջ ֆուտբոլիստը նշել է, որ փոխադարձ համաձայնությամբ հարաբերությունների մեջ է մտել Բուենոս Այրեսում ինչ-որ աղջկա հետ։

Նշենք, որ անցած տարեվերջին Գոնսալո Մոնտիելը Արգենտինայի հավաքականի հետ դարձավ աշխարհի չեմպիոն։