Ալվարո Մորատան կվերադառնա Իտալիա

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան կմիանա «Ռոմային», հայտնում է Calciomercato-ն:

Հրատարակության համաձայն՝ ֆուտբոլիստը զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ու համաձայնել տրանսֆերին։

Նախորդ մրցաշրջանում Մորատան մասնակցել է 45 խաղի՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։