Հակիմ Զիեշը կարող է տեղափոխվել ԱՄԷ

«Ալ Նասրը» բանակցություններ է վարում «Չելսիի» վինգեր Հակիմ Զիեշին ձեռք բերելու համար, հայտնում է Foot Mercato-ն:

30-ամյա մարոկկացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսի 30-ը։

Ձմռանը Սաուդյան Արաբիայի ակումբը պայմանագիր կնքեց Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

2022/23 մրցաշրջանում Զիեշը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։