Նիկոլո Բարելլան որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլան հաջորդ մրցաշրջանում կմնա իտալական թիմում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

26-ամյա կիսապաշտպանի համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը և նա նախատեսում է մնալ թիմում մինչև դրա ավարտը:

Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացին այլ ակումբներ չի դիտարկում, նրան չի հետաքրքրում «Նյուքասլի» տարբերակը։

Անցած մրցաշրջանում Բարելլան բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։