Էդուար Մենդին կարող է լքել Եվրոպան

«Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդին շուտով կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։

Լրագրող Սանտի Աունայի տեղեկություններով՝ սենեգալցու ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Ահլի Ջեդդահը»։

Մենդին ներկայումս ցանկանում է հեռանալ «Չելսիից», քանի որ լոնդոնյան թիմում սենեգալցին բավականաչափ խաղաժամանակ չի ստանում։