«Յուվենտուսը» սահմանել է Ֆեդերիկո Կիեզայի հրաժարագինը

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը մտածում է հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզային վաճառելու մասին, այս մասին հայտնում են La Gazzetta dello Sport-ը։ «Ծեր սինյորը» պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից 40 միլիոն եվրոյի դիմաց։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ իտալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Արսենալն» ու «Նյուքասլը», ինչպես նաև Մյունխենի «Բավարիան»։

Կիեզան թուրինյան գրանդի հետ պայմանագրով կապված է մինչև 2025 թվականի կեսերը: Անցած մրցաշրջանում 25-ամյա վինգերն Իտալիայում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: