«Պարի Սեն Ժերմենը» կրկին աստղային հարձակվողի է թիրախավորել

«Պարի Սեն Ժերմենը» ծրագրում է ուժեղացնել հարձակման գիծը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզցիները ծրագրում են գնել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերը։ Նեապոլցիները ցանկանում են հարձակվողի վաճառքից ստանալ 150 մլն եվրո։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում 24-ամյա նիգերիացին Իտալիայի առաջնությունում անցկացրած 31 խաղում դարձել է 25 գոլի հեղինակ։