Լեոն Գորեցկա. «Այն, որ մենք կրկին հաղթեցինք Գերմանիայի առաջնությունում, չի հագեցնում մեր քաղցը»

«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան խոսել է իր ապագայի մասին.

«Ես այլ պլաններ չունեմ, ցանկանում եմ մնալ Մյունխենի «Բավարիայում», որպեսզի հաջորդ տարի տիտղոսներ նվաճեմ:

Այն, որ մենք կրկին հաղթեցինք Գերմանիայի առաջնությունում, չի հագեցնում մեր քաղցը։

Հավաքականում կատակեցինք Տեր Շտեգենի հետ, նա ինձ ասաց, որ «Բարսելոնան» շատ ուրախ է, որ մենք հաղթեցինք Բունդեսլիգայում, որովհետև հիմա հաստատ չենք հանդիպի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում» ասել է Գորեցկան։

Գորեցկան «Բավարիայում» հանդես է գալիս 2018 թվականից։ 28-ամյա գերմանացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

2022/23 մրցաշրջանում Գորեցկան բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։