«Բարսելոնան» գտել է ֆինանսական խնդիրների լուծման տարբերակը.
Ինչպես հայտնում է El Chiringuito-ի լրագրող Խոսե Ալվարեսը, կատալոնացիները դիտարկում են կազմակերպաիրավական ձևը փոխելու հնարավորությունը։
Այժմ «Բարսելոնան» պաշտոնապես շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն ամբողջությամբ պատկանում է ակումբի անդամներին: Ակումբը դիտարկում է 49%-ը մասնավոր բաժնետիրական հիմնադրամին վաճառելու հնարավորությունը:
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վերջին շաբաթներին այցելել է Սաուդյան Արաբիա և այժմ գտնվում է Քաթարում: