Նաիր Թիկնիզյանի գործակալը կրկին խոսել է նրա ապագայի մասին

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ներկայացուցիչ Ալեքսանդր Կլյուեւը խոսել է ֆուտբոլիստի իսպանական «Ռեալ – Սոսյեդադ» հնարավոր տեղափոխության մասին։

«Նաիրը «Ռեալ Սոսյեդադի» թիրախում է: Այս տեղեկությունը ճիշտ է։ Ինչպես ցանկացած ֆուտբոլիստ, նա էլ ցանկություն ունի ուժերը փորձել Եվրոպայում»,- ասել է  գործակալը:

Հիշեցնենք, որ Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվին» միացել է 2021 թվականին՝ նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում դառնալով հինգ գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։