«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է երկու թոփ հարձակվողների տրանսֆերներից

«Մանչեսթեր Յունայթեդն» այլևս չի հետաքրքրվի հարձակվողներ Հարի Քեյնի (Թոթենհեմ) և Վիկտոր Օսիմհենի (Նապոլի) տրանսֆերներով, հայտնում է DailySport-ը։

Նշվում է, որ նման որոշման պատճառը ֆուտբոլիստների տրանսֆերների համար ուռճացված գներն են։

«Թոթենհեմը» ցանկանում է 117 միլիոն եվրո ստանալ Քեյնի տրանսֆերի վաճառքից, իսկ «Նապոլին» ծրագրում է՝ 140 միլիոն եվրո Օսիմհենի վաճառքից:

Այսպիսով՝ անգլիական ակումբը կսկսի հարձակումն ուժեղացնելու ալտերնատիվ տարբերակներ փնտրել: