Ջիովանի Սիմեոնեն նոր պայմանագիր է կնքել «Նապոլիի» հետ

Արգենտինացի հարձակվող Ջիովանի Սիմեոնեն նոր պայմանագիր է կնքել երկրի գործող չեմպիոն «Նապոլիի» հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերի միջև կնքված համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը:

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել էր 25 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: