Էդուարդ Սպերցյան. «Ես չեմ դիտարկել ու չեմ դիտարկի ռուսական ակումբների առաջարկները»

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» կամ Մոսկվայի «Սպարտակ» հնարավոր տեղափոխության մասին։

«Ես չեմ դիտարկել ու չեմ դիտարկի ռուսական ակումբների առաջարկները։ Ես նրանց կասեմ՝ ոչ, իհարկե։ Իմ տեղափոխությունը հնարավոր չէ։ Սա իմ վերաբերմունքն է «Կրասնոդարի» նկատմամբ, երախտագիտություն այն բանի համար, ինչ մարդիկ անում են ինձ համար։ Փորձում եմ հնարավորինս օգնել իմ թիմին։ Ուստի Ռուսաստանում տեղափոխության հարցը ընդհանրապես փակ է, դա անհնար է»,- ասել է Սպերցյանը RB Sport-ին տված հարցազրույցում։

Նախորդ մրցաշրջանում 23-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 41 խաղ՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։