Էդուարդ Սպերցյանն այսօր կմիանա Հայաստանի ազգային հավաքականին

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այսօր կմիանա Հայաստանի ազգային հավաքականին, որպեսզի մասնակցի EURO-2024-ի ընտրական փուլի հունիսյան հանդիպումներին։ Այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի պատասխանատու Հայկ Կարապետյանը.

«Էդուարդ Սպերցյանը մրցաշրջանի եզրափակիչ խաղից հետո այսօր կժամանի Հայաստանի ազգային հավաքական։ «Կրասնոդարի» կիսապաշտպանը կլինի Ուելսի և Լատվիայի հետ առաջիկա հանդիպումների հայտացուցակում»,- Sport24-ի թղթակից Վլադիսլավ Շապիրոյի հետ հարցազրույցում ասել է Կարապետյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում կմրցի Ուելսի հետ, իսկ հունիսի 19-ին կհյուրընկալի Լատվիային։