Անտոնիո Ռյուդիգեր․ «Ուրախ կլինեմ կրկին խաղալ Կայ Հավերցի հետ նույն թիմում»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն արձագանքել է այն լուրերին, թե «Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը կարող է համալրել Մադրիդի «Ռեալը»։

«Ուրախ կլինեմ կրկին խաղալ Հավերցի հետ նույն ակումբում: Ցավոք սրտի, ես շատ բան չեմ կարող ասել այդ մասին: Տրանսֆերների թեմայում իմ կարծիքը երկրորդական է։ Սրանք ակումբային որոշումներ են»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» դիտարկում է 24-ամյա գերմանացու տրանսֆերի հնարավորությունը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն չափազանց բարձր է համարում «Չելսիի» պահանջները, որը ցանկանում է ֆուտբոլիստի համար ստանալ 60 միլիոն եվրո։