Խոսեպ Գվարդիոլա. «Ես նրանից շնորհավորանքով հաղորդագրություն ստացա և հուզվեցի»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է անգլիական ակումբի հետ առաջին թրեբլը 1999 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» Ալեքս Ֆերգյուսոնի հաջողությունից հետո:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ լավագույնների շարքում։ Ես նրանից շնորհավորանքով հաղորդագրություն ստացա և հուզվեցի»,- ասել է իսպանացի մասնագետը։

Հավելենք, որ մրցաշարի եզրափակիչ խաղում «քաղաքայինները» հաղթեցին «Ինտերին» և պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին Չեմպիոնների Լիգայի գավաթը։

Ավարտված մրցաշրջանում Գվարդիոլայի թիմը թրեբլ ձևակերպեց՝ հաղթելով, նաև Անգլիայի գավաթում և առաջնությունում:

Նման ցուցանիշ գրանցել էր, նաև սըր Ալեքս Ֆերգյուսոնը 1999թ «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելիս: