Չեմպիոնների Լիգայում նվաճած գավաթների քանակով Անգլիան փորձում է հասնել Իսպանիային

Չեմպիոնների Լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» 1:0 հաշվով հաղթեց «Ինտերին» և 15-րդ հաղթանակը բերեց Անգլիային այս մրցաշարում:

Եվրոպական գլխավոր մրցաշարում թիմային հաղթանակների քանակով Անգլիան մի փոքր մոտեցավ Իսպանիային, որն ունի նվաչած 19 գավաթ։ Իտալիան երրորդն է՝ 12 գավաթով, իսկ Գերմանաին չորրորդը՝ 8 գավաթով։

«Մանչեսթեր Սիթին» դարձավ Չեմպիոնների Լիգայի գավաթը նվաճած անգլիական 6-րդ թիմը: Նախկինում դա հաջողվել էր անել «Լիվերպուլին» (6 անգամ), «Մանչեսթեր Յունայթեդին» (3),  «Նոթինգհեմ Ֆորեստին» (2), «Չելսին» (2) և «Ասթոն Վիլային» (1):

Հավելենք, որ «քաղաքաբնակները» պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին Չեմպիոնների Լիգայի գավաթը։