«Նապոլին» գլխավոր մարզչի պաշտոնում երկու մասնագետի թեկնածություն է դիտարկում

Քրիստոֆ Գալտյեն և Ռուդի Գարսիան հայտնվել են այն մասնագետների թվում, ովքեր կարող են գլխավորել «Նապոլին»:

Ակումբի ղեկավար Աուրելիո Դե Լաուրենտիսն արդեն կապվել է մասնագետների հետ, հայտնում է Il Mattino-ն:

«Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնը թափուր մնաց Լուչիանո Սպալետիի հեռանալուց հետո՝ չնայած Ա Սերիայում տիտղոսը նվաճելուն։

Գալտյեն շարունակում է մնալ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը, սակայն, ըստ մամուլի տեղեկությունների, մոտ ժամանակներս նա պաշտոնապես կհեռացվի պաշտոնից։

Ռուդի Գարսիան վերջին մեկ տարվա ընթացքում մարզում է «Ալ-Նասրը»: Մինչ այդ նա աշխատել է «Լիոնում», «Մարսելում» և «Ռոմայում»: