Ռասմուս Հոյլունը ցանկանում է տեղափոխվել ԱՊԼ

«Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հոյլունը ցանկանում է տեղափոխվել ԱՊԼ, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ինչպես հայտնում են Manchester Evening News-ի լրագրողները, հարձակվողը պատրաստ է բանակցել «կարմիր սատանաների» ղեկավարության հետ։

20-ամյա Հոյլունդը պաշտպանում է «Ատալանտայի» գույները 2022 թվականի օգոստոսից։ Նրա պայմանագիրը նախատեսված է հինգ տարով, իսկ տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Ռասմուսն Սերիա Ա-ում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: