Քրիստոֆ Գալտյեն և Ռուդի Գարսիան հայտնվել են այն մասնագետների թվում, ովքեր կարող են գլխավորել «Նապոլին»:
Ակումբի ղեկավար Աուրելիո Դե Լաուրենտիսն արդեն կապվել է մասնագետների հետ, հայտնում է Il Mattino-ն:
«Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնը թափուր մնաց Լուչիանո Սպալետիի հեռանալուց հետո՝ չնայած Ա Սերիայում տիտղոսը նվաճելուն։
Գալտյեն շարունակում է մնալ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը, սակայն, ըստ մամուլի տեղեկությունների, մոտ ժամանակներս նա պաշտոնապես կհեռացվի պաշտոնից։
Ռուդի Գարսիան վերջին մեկ տարվա ընթացքում մարզում է «Ալ-Նասրը»: Մինչ այդ նա աշխատել է «Լիոնում», «Մարսելում» և «Ռոմայում»: