Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է «Այաքս» հնարավոր տեղափոխության մասին լուրերին

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատասխանել է «Այաքսի» հետաքրքրության մասին հարցին։

««Այաքս» տեղափոխության մասին դեռ ոչինչ չգիտեմ։ Կցանկանայի ուժերս փորձել Եվրոպայում։ Բայց տեսնենք, թե ինչպես կստացվի»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Sport24-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամստերդամյան ակումբը հայ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկով դիմել էր «Կրասնոդարին»։