Էդուարդ Սպերցյան․ «Ես ուղղակի չէի հավատում տեղի ունեցածին»

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Գավաթի սուպերեզրափակիչում Մոսկվայի ԲԿՄԱ-ից կրած պարտությունից հետո կիսվել է իր հույզերով:

«Հանդիպումից հետո առաջին մտքերն այն էին, որ հնարավոր չէր պարտվել: Ես ուղղակի չէի հավատում տեղի ունեցածին: Մենք վստահ էինք, որ 100%-ով հաղթելու ենք։ Ունեինք խաղին վերաբերվող ծրագիր, սակայն չստացվեց կատարել դա։

Թիմը հրաշալի աշխատանք կատարեց, դեռ պետք է շատ աշխատենք։ Երիտասարդ թիմ ենք, դեռ շատ անգամներ կհաղթենք»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Sport24-ը։