Ալվարո Մորատան կարող է վերադառնալ Իտալիա

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է վերադառնալ Իտալիա։ Հարձակվողը հայտնվել է «Ռոմայի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիները գործարքի համար երկու տարբերակ են առաջարկում։ Առաջինը 30 միլիոն եվրոյի գնման պարտավորությամբ, իսկ երկրորդը՝ պաշտպան Ռոջեր Իբանեսի փոխանակում։ Ֆուտբոլիստը տպավորված է մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեով։

Անձամբ Մորատան, դեմ չէ վերադառնալ Իտալիա և կրկին հարձակման գծում խաղալ Պաուլո Դիբլայի հետ, ում հետ նախկինում խաղացել է «Յուվենտուսում»։