Մաուրո Իկարդին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Մաուրո Իկարդին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Տաավունը»: Գործարքը վաղ փուլում է։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը դեռ որոշում չի կայացրել տեղափոխության հարցում, քանի որ երջանիկ էր «Գալաթասարայում», որի կազմում վարձավճարով հանդես էր գալիս 2022/23 մրցաշրջանում։

Իկարդիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Transfermarkt-ը 30-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 19 միլիոն եվրո: