Անդրե Օնանան խոսել է իր ապագայի մասին

Միլանի «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան պատասխանել է իտալական ակումբում իր ապագայի մասին հարցին։

««Ինտերում» ինձ ամեն ինչ գոհացնում է. Այս մակարդակում հեշտ չէ կանխատեսել ապագան։ Ես պատրաստ եմ բանակցել ղեկավարության հետ։

Վերջնական որոշումն իրենցն է լինելու, և ես կընդունեմ այն»,- իր սոցիալական ցանցերում դարպասապահի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Օնանան «Ինտերի» շարքերը համալրել է անցած ամառ, նրա աշխատանքային պայմանագիրը միլանյան գրանդի հետ հաշվարկված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

Իտալիայի առաջնության վերջին մրցաշրջանում 27-ամյա կամերունցին անցկացրել է 24 հանդիպում, որոնցում բաց է թողել 24 գնդակ։