Դեկլան Ռայսը պատասխանել է Մյունխենի «Բավարիայի» առաջարկին

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը չի ցանկանում տեղափոխվել «Բավարիա», հայտնում է DeadlineDayLive-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ նա հետաքրքրված չէ Գերմանիայի առաջնությունում խաղալով, նա ցանկանում է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները Ռայսի հետ։

2022/23 մրցաշրջանում 24-ամյա անգլիացին «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։