Իտալական ակումբները պատմական հակառեկորդ սահմանեցին Եվրագավաթներում

Երեկ հունիսի 10-ին Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում անգլիական «Մանչեսթեր Սիթին» 1-0 հաշվով հաղթեց «Ինտերին»՝ նվաճելով գավաթը:

Այսպիսով՝ պատմության մեջ առաջին անգամ նույն երկիրը ներկայացնող (Իտալիա) երեք թիմեր միաժամանակ պարտվեցին ակումբային երեք Եվրագավաթների եզրափակիչներում:

«Ինտերը» պարտվեց Չեմպիոնների Լիգայում, «Ռոման» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում չկարողացավ հաղթել իսպանական «Սևիլիային» (1-1, 1-4)՝ Եվրոպա Լիգայի եզրափակիչում, իսկ «Ֆիորենտինան» Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչում զիջեց անգլիական «Վեսթ Հեմին» (1-2):