Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ պայմանագիր կնքել Կայ Հավերցի հետ

Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ պայմանագիր կնքել «Չելսիի» հարձակվող Կայ Հավերցի հետ՝ որպես Կարիմ Բենզեմայի փոխարինող, ով վերջերս Սաուդյան Արաբիայի «Ալ Իթթիհադ» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ «սերուցքայինները» ցանկանում են գերմանացուն ձեռք բերել «Չելսիից», բայց այլ նպատակներով և միայն իրենց ֆինանսական պայմաններով։

Նշվում է, որ «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը «Ռեալի» ղեկավարության առաջնահերթ տարբերակն է: Սակայն իրավիճակը դեռևս բարդացնում է ֆուտբոլիստի` Պրեմիեր Լիգայում մնալու ցանկությունը և 100 միլիոն եվրոյի սահմաններում տրանսֆերի չափը։