«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն կփոխի իր խաղային համարը

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն կփոխի իր խաղային համարը թիմում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա պորտուգալացին 17-ի փոխարեն կստանա տասներորդ խաղային համարը։ Նախկինում նա երկարաձգել է պայմանագիրը մինչև 2028 թվականի ամառ։

Ընթացիկ մրցաշրջանում Լեաուն միլանցիների կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: