Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել Լա Լիգա

Հայաստանի ազգային հավաքականի  և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտնվել է «Ռեալ-Սոսյեդադի» թիրախում։ Այս մասին հայտնում է Metaratings.ru-ն՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։

Նշվում է, որ իսպանական ակումբն ակտիվորեն հետևում է ֆուտբոլիստին, սակայն դեռ պաշտոնական առաջարկ չի արել մոսկովյան թիմին։

Տիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Անցած մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը «երկաթուղայինների» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

2023 թվականի մարտից ֆուտբոլիստը հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականում։