Պաշտոնական․ Բրահիմ Դիասը վերադարձավ Մադրիդի «Ռեալ»

Կիսապաշտպան Բրահիմ Դիասը վերադարձել է Մադրիդի «Ռեալ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

23-ամյա իսպանացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։

Կիսապաշտպանը վերջին երեք մրցաշրջանները վարձավճարով անցկացրել է «Միլանում»:

Այս ընթացքում Դիասը անցկացրել է 124 հանդիպում, որոնցում դարձել է 18 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։