Վիլյամ Սալիբան կերկարաձգի պայմանագրի ժամկետն «Արսենալի» հետ

«Արսենալը» համաձայնության է եկել իր կենտրոնական պաշտպան Վիլյամ Սալիբայի հետ նոր պայմանագրի շուրջ։ Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի խոսքով՝ նոր պայմանագիրը կկնքվի 4 տարի ժամկետով։

22-ամյա ֆուտբոլիստն ունի մեկ տարի գործող պայմանագիր «Արսենալի» հետ, սակայն նոր պայմանագիրը նրան կպահի ակումբում մինչև 2027 թվականը:

Նախկինում ֆրանսիացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ինչպես Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբները, այնպես էլ այլ առաջնությունների թիմեր, այդ թվում՝ ՊՍԺ-ն։