Բենջամին Պավարը շատ մոտ է Անգլիա տեղափոխվելուն

«Բավարիայի» պաշտպան Բենջամին Պավարի ներկայացուցիչները բանակցություններ են վարում ֆուտբոլիստի «Լիվերպուլ» հնարավոր տեղափոխության շուրջ, հայտնում է SportBILD-ը։

27-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը ծանուցել է մյունխենյան ակումբին, որ ցանկանում է հեռանալ ամռանը։

Բացի «Լիվերպուլից», Պավարով հետաքրքրված են «Չելսին», «Բարսելոնան», «Միլանը» և «Ինտերը»:

Անցած մրցաշրջանում Պավարը «Բավարիայի» կազմում անցկացրել է 43 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ։