Ռիյադ Մահրեզը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռիյադ Մահրեզը կարող է կարիերան շարունակել «Ալ Ահլիում», հայտնում է Mirror-ը:

Սաուդյան Արաբիայի ակումբը պատրաստ է 32-ամյա ալժիրցուն տարեկան 46 մլն եվրո առաջարկել, եթե նա ամռանը միանա թիմին, հայտնում է աղբյուրը։

2022/23 մրցաշրջանում Մահրեզը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։